TAEKWONDO
Tae – ոտքի թաթ, kwon – բռունցք, do – ուղղություն, այսինքն ձեռքի և ոտքի ուղղություն: Դասը ուղղված է ինքնապաշտպանության ուսուցմանը, ինչպես նաև ճկունության, քաշի կարգավորման և առողջության բարելավմանը:կալորիաների կորեստին:
BODYCOMBAT
Դասը իրենից ներկայացնում է մարտարվեստների միացություն, որի ընթացքում կսովորեք կատարել հարվածներ ձեռքերով և ոտքերով: Եղեք պատրաստ բազում կալորիաների կորեստին:
CAPOEIRA
աֆրո-բրազիլական մարտարվեստ է: Այն իր մեç ներառում է գեղեցկություն և ուժ, կարգավորում է միտքը, զարգացնում է ինքնապաշտպանությունը` համատեղելով երաժշտությունը և միտքը:
BOXING
Բռնցքամարտ բռունցքներով մենամարտ 2 մարզիկի միջև։ Բռնցքամարտիկները հագնում են փափուկ կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը։ Մարտի մասնակիցները, որոնք հագնում են կաշվե փափուկ ձեռնոցներ, ձգտում են, միմյանց առավել մեծ թվով հարվածներ հասցնելով, միավորներ շահել։
Բոքսը նպաստում է սիրտանոթային և շնչառության համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը։ Բոքսը օգնում է ազատվել ավելորդ ճարպերից, նվազեցնել կամ ավելացնել քաշը:
MUAY THAI
Մուայ Թայը Թայլանդական մարտարվեստ է: Ժամանակակից Մուայ Թայի մեջ կարելի է հարվածներ հասցնել բռունցքներով, ոտքերով, արմունկներով և ծնկներով, այդ իսկ պատճառով Մուայ Թայը անվանում են « 8 վերջույթների մարտ»: Կարատեից կամ այլ մարտարվեստից Մուայ Թայը տարբերվում է իր ոչ ֆորմալ կոմպլեքսներով: Նրանց փոխարինում են երկու կամ երեք հարվածների համադրություններ, մենամարտերը և «թաթերով» ու տանձիկներով պարապմունքներ անցկացնելը: