0
Պայմաններին ծանոթանալու համար
Օլիմպիական Լողավազան
Լողավազան Երևանում

Լողավազան Երևանում

Լողավազան հաճախելը պետք է Ձեր առօրյայի անբաժանելի մասը կազմի: Եթե Ձեր մարմինը շարժման կարիք ունի, իսկ ուղեղը՝ հանգստի, ապա Դուք միանշանակ պետք է այցելեք լողավազան կամ մոտակա ֆիթնես կոնտրոն: Լողն ապահովում է մի շարք դրական առավելություններ ոչ միայն մարմնի կազմվածքի, այլև առողջության վրա: Ջրային մարզումներն ապահովում են բազմաթիվ առավելություններ, որոնցից ամենակարևորը թուլացումն է, որը ստիպում է մոռանալ սթրեսը և տանում է Ձեզ դեպի անսահման հանգստություն: Մենք առաջարկում ենք մի շարք ջրային մարզումներ, որոնցից առավել հայտնին և արդյունավետը ջրային աերոբիկան է: Լողավազանը և ջրային մարզումները մասնավորապես ցուցված են ողնաշարի խնդիրներ ունեցողներին: Լողը ձգում է մեջքի և մարմնի մկանները, ամրապնդում է սիրտ-անոթային համակարգի մկանները, բարելավում է արյան շրջանառությունը և օրգանիզմին մատակարարում է թթվածնի անհրաժեշտ պաշարով:

Gold’s Gym-ի լողավազան այցելելը բարենպաստ է՝
  • առողջության և ֆիթնեսի,
  • լողի և ջրային մարմնամարզության,
  • ջրային բուժումների,
  • կատարյալ հաճույքի համար,
Լողավազանն ունի հետևյալ առանձնահատկությունները՝
  • Չափեր՝ 50մ երկարություն և 20.8մ լայնություն
  • Խորություն՝1.5-4.3մ
  • Ջրի տարողունակություն՝ 2.400տ
  • Ջրի 3-շերտ ակտիվ մաքրում
  • Ջրի 5-ժամյա ամբողջական վերամշակում
  • Ավտոմատացված համակարգ`ջերմաստիճանի կարգավորման, քլորի չափաբաժնի կարգավորման, թթվայնության ապահովման
  • Օդի ավտոմատացված չորացում
  • Ջրի ջերմաստիճան՝ 27-28°C
  • Օդի ջերմաստիճան՝ 30°C
  • Օդի խոնավություն՝ 60-65%
Այժմ Դուք բացառիկ հնարավորություն ունեք ինքներդ կազմելու Ձեր ժամացուցակը և լիակատար վայելելու Ձեր ժամանակը Gold’s Gym-ի հիանալի լողավազանում: Մեր լողավազանն ունի ջրի մաքրման յուրահատուկ համակարգ: Լողավազանի ջրի ուլտրամանուշակագույն ճառագայթներով ախտահանման համակարգը միակն է ամբողջ Հայաստանում: Ջրի մաքրման մասին ավելին կարող եք իմանալ այս հղումով: Լողավազանը բաց է ամեն օր առավոտյան 7.00-ից 23.00-ն, իսկ կիրակի՝ 10:00-ից 22.00: Լողավազանն ունի 50 մետր երկարություն և 4.30 մետր է խորություն: Ջրի ջերմաստիճանը 28°C է: Լողավազանի և ջրային պարապմունքների մասին ավելին իմանալու համար կարող եք զանգահարաել մեզ 010 322010 համարով կամ ուղարկել էլ. նամակ [email protected] հասցեին: