Ինչու ֆիթնես?
Մարզասրահ հաճախելը բարենպաստ ազդեցություն է թողնում յուրաքանչյուր մարդու առողջության վրա: Ներկայումս աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ մարզասրահներ, որոնց մեծ մասն ապահովված է ժամանակակից մարզասարքերով: Gold’s Gym-ը մարզասրահների խոշորագույն ցանց է ամբողջ աշխարհում, որը զինված է ժամանակակից ուժային մարզասարքերով, ֆիթնես սրահներով, սաունաներով և այլն:Ֆիթնեսը լավագույն դեղամիջոցն է սթրեսի և վատ տրամադրության դեմ։ Այն լինում է է 2 տիպի՝ ընդհանուր և հատուկ:
Ընդհանուր ֆիթնեսը ընդունված է համարել ձգտում դեպի կյանքի օպտիմալ որակ՝ միավորելով հոգևոր, ֆիզիկական և այլ բաղադրիչները:
Հատուկ ֆիթնեսն ամբողջ վերոնշյալն է, սակայն ունի նաև պատրաստվածության ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու նպատակ, այսինքն սիրտը, անոթները, թոքերն ու մկաններն առավելագույն արդյունավետությամբ աշխատեցնելու կարողություն։
Հատուկ ֆիթնեսն ունի 5 բաղկացուցիչ`
- Մկանային ուժ, որն առավելագույն ջանքեր է պահանջում կրճատման ժամանակ` մկան կամ մկանային խումբ զարգացնելու համար
- Մկանային դիմադրողականություն, որը մկանների ունակությունն է դիմադրել հոգնածությանը երկար ծանրաբեռնվածության ժամանակ
- Կարդիո շնչառական դիմադրողականություն, որը սրտի, անոթների և թոքերի ունակությունն է երկարատև շարժողական գործունեության ժամանակ թթվածին և սննդարար նյութեր մատակարարելու աշխատող մկաններին և հյուսվածքներին, ինչպես նաև ոչնչացնելու նյութափոխանակման այն արդյունքները, որոնք ուժասպառություն են առաջացնում
- Ճկունություն, որը առավելագույն լայնույթով շարժումներ կատարելու ունակությունն է՝ հենաշարժողական ապարատի վնասվածքների բացակայության դեպքում
- Մարմնի կառուցվածք, որը ճարպի և մարմնի՝ մկանների, ոսկորների, նյարդային հյուսվածքների և ներքին օրգանների զանգվածի համահարաբերակցությունն է
Տարբեր մարզումներ ունեն իրենց հատուկ ուղղվածությունը: Օրինակ, աերոբիկան բարելավում է սրտանոթային համակարգը, յոգան՝ հոդերի ճկունությունը և այլն:
Հասկանալով, որ ֆիթնեսը լոկ ծանրաքարերի բարձրացում չէ, այլ շատ ավելի բազմակողմանի աշխատանք` Դուք կկարաղանաք զանազանել մարզումները և Ձեր կատարած աշխատանքից ստանալ առավելագույն արդյունք։
Մեր նպատակն է սպորտը վերածել կենսակերպի` այնպիսի անհրաժեշտության, ինչպիսին քունն է կամ սնվելը. ինչպես ասում են՝ «առողջ մարմնում՝ առողջ ոգի»:
Անհատական մարզումներ
Այսօր ֆիթնեսի և առողջապահության բնագավառում ամենաարագ աճող ոլորտը անհատական մարզումներն են , որոնք մեծ մասսայականություն են վայելում: Եթե ուզում եք քաշ նվազեցնել կամ զարգացնել մկաններ, առաջին քայլը , որ պետք է անեք , անհատական մարզիչի հետ պարապելն է: Լավ մարզիչը Ձեզ համար կմշակի հատուկ ծրագիր, որը կհամապատասխանի Ձեր սպասելիքներին և ցույց կտա մարզումները սկսելու ճիշտ ուղին: Մեր անհատական և խմբակային պարապմունքների մարզիչները ոլորտի լավագույն մասնագետներն են ամբողջ աշխահում:
Անհատական մարզման ծրագիրը ներառում է.
- - Մարզումներ քաշի նվազեցման համար
- - Ուժային մարզում
- - Մկանային մասսայի համար հատուկ վարժություններ
- - Ճկունության և հավասարակշռության ձեռք բերում
- - Ընդհանուր առողջության և լավ մարզավիճակի պահպանում
Ինչու° պետք է ունենալ անհատական մարզիչ
Ամեն տարի միլիոնավոր մարդիկ որոշում են նիհարել և ձեռք բերել լավ մարզավիճակ : Ոմանք ունեն շարժառիթ ինքնուրույն պարապել սկսելու համար, իսկ ոմանք չունեն բավարար գիտելիքներ կամ մոտիվացիա: Դուք խոստանում եք ինքներդ Ձեզ , որ մինչ այդ կարևոր իրադարձությունը կնիհարեք 5, 10 կամ 15 կիլոգրամ: Ավելի լավ կազմվածք ունենալու համար անհրաժեշտ չէ ընտրել որևէ միջոցառում որպես նպատակ,այլ պետք է փոխել մտածելակերպը և լինել բարեկազմ այնպիսի երկարաժամկետ իրադարձության համար , ինչպիսին հենց կյանքն է:
Անկախ այն բանից, թե ինչ նպատակ եք դրել Ձեր առջև` նիհարել, ձեռք բերել մկանային զանգված, զարգացնել ճկունություն , թե ուղղակի զբաղվել որևէ մարզաձևով, անձնական մարզիչը կօգնի Ձեզ: Ֆիթնեսի վերաբերյալ վերջին նորություններով զինված անհատական մարզիչը տալիս է ավելին, քան ուղղակի անծանոթ մարզասարքերին ծանոթացնելը : Հիմա արդեն սովորական է, որ անհատական մարզիչը խորհուրդ է տալիս նաև անհրաժեշտ սննդակարգ, ստանձնում է անհատական սպորտային դատավորի դեր, օգնում է զարգացնել արագաշարժություն ու ճարպկություն:
Անցել են այն ժամանակները , երբ անհատական մարզիչները աշխատում էին միայն մարզիկների, նշանավոր կամ հարուստ մարդկանց համար: Հիմա գրեթե բոլորը կարող են թույլ տալ իրենց վարձել անհատական մարզիչ և կան բազմաթիվ պատճառներ այդ անելու համար : Ահա այդ պատճառներից մի քանիսը:
Գիտելիք
Դուք որոշում եք կայացրել լինել առողջ , բայց երբ մտնում եք մարզասրահ Ձեզ ծանրաբեռնված եք զգում: Կան բազմատեսակ կարդիո մարզասարքեր , որոնք Դուք երբևէ չեք տեսել և գաղափար էլ չեք կազմում` ինչպե՞ս պետք է օգտվել դրանցից: Ինչի՞ց սկսել . կարդիո մարզասարքերից ,թե՞ կշիռներ բարձրացնելուց կամ միգուցե սովորական հեծանիվի՞ց: Անձնական մարզիչը կօգնի Ձեզ, ցույց կտա բոլոր սարքավորումները և խորհուրդ կտա ինչպես սկսել մարզումը: Նա հաշվի կառնի ձեր ֆիթնես մակարդակը , ինչպես նաև ձգտումները , ապա կմշակի հատուկ ծրագիր, որը կօգնի Ձեզ հասնել դրանց:
Անվտանգություն
Շատ մարդիկ պատահաբար վնասում են իրենց մարզասրահներում , որովհետև չգիտեն , թե իրենց մարմինը ինչպես կարձագանքի կշիռների բարձրացմանը կամ էլ կարդիո պարապմունքին: Անձնական մարզիչը կարող է օգնել և ցույց տալ մարզվելու ճիշտ ձևը ` հաշվի առնելով Ձեր տարիքը և հնարավորությունները, մյուս կողմից , նա կտրամադրի շատ կարևոր ինֆորմացիա Ձեր ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ: Եթե իմանաք մարզասարքերը ճիշտ և անվնաս օգտագործելու գաղտնիքը , Ձեր մարզումը կդառնա ավելի արդյունավետ:
Քաշի նվազեցում
Եթե դիետան այլևս չի օգնում, ապա վարժությունները կօգնեն արագացնել Ձեր նյութափոխանակությունը: Արդյո°ք Ձեր սննդակարգը պետք է ամբողջությամբ փոխել , թե° կարելի է ուղղակի որոշ բաներ կրճատել. անհատական մարզիչը հատուկ Ձեզ համար կմշակի ընդհանուր ծրագիր, որը բաղկացած կլինի կարդիո և ուժային մարզումներից, ճկունություն զարգացնող վարժություններից և իհարկե ճիշտ սննդակարգից: Անհատական մարզիչը կարող է Ձեզ օգնել նաև սննդակարգի խախտումների հետ կապված հարցերում:
Վերականգնում
Նախկինում տարած վիրահատությունը , վնասվածքը կամ վթարը կարող է առաջացնել մկանային կորուստ , ընդհանուր թուլություն կամ մարմնի անհավասարակշռություն: Անհատական մարզիչը կարող է մշակել ծրագիր , որը կօգնի Ձեզ վերականգնել ձեր ուժերը` հատկապես ուշադրություն դարձնելով Ձեր ընդհանուր շարժունակության վրա:
Հատուկ սպորտային դասընթաց
Անկախ նրանից Դուք մարզիկ եք, թե հանգստյան օրերին զբաղվում եք սիրողական մակարդակի որևէ սպորտաձևով, անհատական մարզիչը կօգնի Ձեր ընտրած մարզաձևում հասնել լավագույն արդյունքի: Վազք, դահուկներ , լող , հեծանիվ , ինչ էլ որ ընտրեք, պետք է աշխատեք զարգացնել հատուկ մկաններ, որպեսզի խուսափեք վնասվածքներից և հասնեք ավելի բարձր մակարդակի : Անձնական մարզիչը կարող է նպաստել Ձեր մարզմանը ` տրամադրելով անհատական հսկողություն և կազմելով մարզումների ժամանակացույց :
Շարժառիթ
Շատերի համար անհատակն մարզիչ ունենալը պարապելու համար ամենակարևոր շարժառիթն է: Անհատական մարզիչը կարող է դրդել Ձեզ , այնպես ինչպես ոչ ոք : Նախ անհատական մարզիչը կարող է խրախուսել ` տրամադրելով դրական արդյունքների մասին տեղեկատվություն: Նույնիսկ ամենադժվար պահերին, երբ Դուք կգերադասեիք լինել մեկ այլ վայրում, անհատական մարզիչը կօգնի Ձեզ առաջ շարժվել: Եվ երկրորդ, այն փաստը որ Դուք վճարել եք մեկին համապատասխան ծառայության համար, հավանաբար կլինի շարժառիթը ամենամեծ արդյունք ցույց տալու: Մարդիկ ավելի շատ հակված են պահելու իրենց պայմանավորվածությունը այն ժամանակ, երբ նախապես վճարել են դրա համար: