0
Պայմաններին ծանոթանալու համար
10 պատճառ լողավազան գնալու համար
 
լողի առավելություններ
 

Ինչու է լողը դրական կերպով ազդում մարդու ինքնազգացողության վրա

1. Լողը յուրահատուկ սպորտաձև է, որը դրական է ազդում մարդու ինքնազգացողության վրա: 2. Լողալուց հետո Ձեզ զգում եք ուժեղ և թարմացած: Բժիշկները խորհուրդ են տալիս լողով շատ զբաղվել: 3. Մարդիկ, ովքեր փոքր տարիքից զբաղվել են լողով պահպանում են իրենց գեղեցիկ և համաչափ կազմվածքը ամբողջ կյանքի ընթացքում: Լողը ամրացնում է հենաշարժողական համակարգը:Ապահովելով դրական ազդեցություն հոդերի վրա՝ մի քանի պարապմունքից բարձրացնում է շարժունակությունը և ճկունությունը: 4. Լողը բարենպաստ է ազդում նաև շնչառական համակարգի վրա, Ինչի շնորհիվ բարձրանում է իմունիտետը, կարգավորվում է արյան շրջանառությունը: 5. Դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա: Լողը համարվում է էֆֆեկտիվ միջոց նյարդային մարդկանց համար և որպես հետևանք դրական է ազդում անքննության դեպքում: Լողը մարդու միջից դուրս է բերում սթրես:

10 պատճառ լողավազան գնալու համար:

- Լողը նպաստում է ճարպերի և կալորյանների նվազմանը: Եթե օրվա կտրվածքով 30-40 րոպե անցկացնել լողավազանում ապա կարող եք նիհարել շատ կարճ ժամանակահատվածում: Լողը կարող է նվազեցնել այնպիսի քանակությամբ ճարպերը, ինչը որ հնարավոր է ալպինիզմով և աերոբիկայով զբաղվելու դեպքում: - Լողի միջոցով կարող եք ձեռք բերել սպորտային կառուցվածք: - Լողի միջոցով հնարավոր է դուրս բերել սթրեսը, հանգստանալ և լցվել էներգիայով : - Լողով կարող են զբաղվվել բոլորը: Եթե երեխային փոքր տարիքից սովորեցնեք ջրին ապա նա կմեծանա առողջ և ֆիզիկապես ամուր: - Ջրում կատարվող շարժումները քչացնում են հավանականությունը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների: Կանոնավոր կերպով լողավազան հաճախելու դեպքում կարող եք օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնել: - Նաև ջրային վարժությունները կարգավորում են արյան շրջանառությունը: - Լողը դրական է ազդում թոքերի վրա և լավացնում է շնչառական համակարգի աշխատանքը: Այժմ Դուք բացառիկ հնարավորություն ունեք ինքներդ կազմելու Ձեր ժամացուցակը և լիակատար վայելելու Ձեր ժամանակը Gold’s Gym-ի հիանալի լողավազանում: Մեր լողավազանն ունի ջրի ուլտրամանուշակագույն ճառագայթներով ախտահանման համակարգը, որը միակն է ամբողջ Հայաստանում: Լողավազանը բաց է ամեն օր առավոտյան 7.00-ից 23.00-ն, իսկ կիրակի՝ 10:00-ից 22.00: Լողավազանն ունի 50 մետր երկարություն և 4.30 մետր է խորություն: Ջրի ջերմաստիճանը 28°C է: Լողավազանի և ջրային պարապմունքների մասին ավելին իմանալու համար կարող եք զանգահարաել մեզ 010 322010 համարով կամ ուղարկել էլ. նամակ [email protected] հասցեին: