GGX
GGX-ի առաքելությունն է «օգնել մարդկանց զգալ հատուկ, ուրախանալ, և լավացնել ֆիզիկական կարգավիճակը»:

«Group X» նշանակում է «խմբակային վարժություններ»: Gold’s Gym-ի խմբակային մարզումների ժամանակ ակումբի անդամները հավաքվում են` միասին մասնակցելու փորձառու և որակավորված մարզիչների կողմից անցկացվող դասերին, որոնց ընթացքում վարժությունների ու երաժշտության համադրությամբ ստեղծվում է հաճելի մթնոլորտ, որտեղ մասնակիցները մարզվում են իրենց նպատակին հասնելու համար:

Խմբակային մարզումները կամ GGX-ը, ինչպես մենք այն անվանում ենք Gold’s Gym-ի համակարգում, ներառում են բազմազան ֆիթնես ծրագրեր, որոնք կոչված են բավարարելու Ձեր պահանջները։ Խմբակային մարզումների սրահները ունեն ջերմաստիճանի վերահսկման հատուկ համակարգ և ձևավորված ու սարքավորված են այնպես, որ բավարարեն մարդկանց լայն խմբերի պահանջները :

GGX-ը առաջարկում է բազմաթիվ դասեր, որոնք ուղղված են ուժի, ճկունության, սրտանոթային համակարգի գործունեության և մարմնի կառուցվածքի բարելավմանը։ GGX-ի դասերին մասնակցելու համար Դուք հատուկ հմտությունների կամ նախնական մարզումների կարիք չեք ունենա։

Յուրաքանչյուր ծրագիր մանրակրկիտ մշակված է և ապահովում է պարզ, հաճելի և արդյունավետ գործընթաց `անկախ այնպիսի հատկանիշներից, ինչպիսիք են սեռը, տարիքը կամ ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

Խմբակային մարզումների հաճախման կանոնները

1. Դասից ուշացումը ավելի քան 10 րոպե վնաս է ձեր առողջությանը: Մարզիչը իրավունք ունի չթողնել հաճախորդին մասնակցելու տվյալ դասին:
2. Ստուդիաներում չի թույլատրվում օգտագործել բջջային հեռախոսներ և մարզվել առօրյա կոշիկներով:
3. Խնդրում ենք չօգտագործել սուր օծանելիքներ և հետևել Ձեր անձնական հիգիենային:
4. Դասերից հետո օգտագործած գույքը տեղադրել իրենց տեղերում:
5. Տնօրինությունը իրավունք է վերապահում փոփոխել մարզիչներին և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել դասացուցակում:

Group Exersices