AQUA AEROBICS
Ձեր մարմինը գեղեցկացնելու համար` ջրային վարժությունների ամբողջություն է: Դուք կարող եք ցտեսություն ասել Ձեր կալորիաներին, միաժամանակ հաճույք ստանալով ուրախ և աշխույժ մարզումից:
SPINNING
Ավելորդ քաշին հրաժեշտ տալու ամենալավ միջոցն է: Մեր բարձրակարգ մարզիչը մտովի կտանի Ձեզ հաճելի ճանապարհորդության դեպի սարեր , լեռներ կամ այլ վայրեր, որտեղ դուք Ձեզ կզգաք ազատ և առույգ:
ABS,BACK&STRECH
Այս դասի ընթացքում դուք կամրացնեք և տոնուս կհաղորդեք Ձեր որովայնի, մեջքի մկաններին, ինչպես նաև կզարգացնեք մարմնի ճկունությունը և միևնույն ժամանակ կկարողանաք լիովին լիցքաթափվել:
CORE STRENGH
Այս 30 րոպե տևուղությամբ դասը կամրացնի և կձգի Ձեր որովայնի, կողային, մեջքի և ետևի մկանները, կբարելավի Ձեր ֆունկցիոնալ ուժը և կաջակցի վնասվածքների կանխարգելմանը :
LOWER BODY
Ուժային բնույթի դաս է ուղղված ոտքերի, գոտկատեղի, նստատեղի մկանների մարզմանը:
BODY CORRECTION
Սա մարզման մի տեսակ է,որտեղ դուք կզգաք, թե ինչպես են աշխատում Ձեր բոլոր մկանախմբերը: Արդյունավետ է Ճարպերի այրման համար:
BODYPUMP TM
Դիմացկունության զարգացմանը նպաստող ուժային բնույթի դաս է, որը ձևավորում է յուրաքանչյուր մկանախումբ: Մատչելի է թե’ կանանց և թե’ տղամարդկանց համար:
TRX / KTB
Ամբոշղջ մարմնի ֆիտնես ծրագիր է,որի ընթացքում օգտագործում ենք երկրի ձգողականությունը և սեփական մարմնի քաշը՝զարգացնելով ուժը,բալանսը,ճկունությունը և առանցքային մկանների կայունությունը:
POWER STEP
Ստեպ պարապունքը իրենից ներկայացնում է տարատեսակ քայլեր,վերելքներ և թռիչքներ ստեպ հարթակի վրա,որը ուղեկցվում է դինամիկ երաժշտությամբ, պարային շարժումներով և ուժային ծանրաբեռնվածությամբ։ Ռիթմիկ երաժշտություն, գրագետ մարզիչ, ստեպ հարթակ և լավ տրամադրություն–ահա այն ամենը ինչ պետք է արդյունավետ մարզվելու համար։
FUNCTIONAL TRAINING
Ֆիթնես վարժություններ են, որոնք ակտիվ և արդյունավետ մարզում են այն բոլոր մկանները, որոնք օգնում են մեզ առօրյա շարժումներում:
CROSSFIGHT
50ր տևողությամբ խառը մենամարտային, կարդիո վարժություններով, բարձր ինտենսիվ լրացուցիչ ծանրություններով և մարմնի քաշով վարժութ- յունների միասնություն է՝ նպատակաուղղված քաշի նվազեցմանը:
TABATA HIIT
Կարճատև մարզումներ են և կազմված են այնպես, որ Ձեր նյութափոխանակությունը անգամ մարզումներից հետո կշարունակի այրել մեծ կալորիաներ:
POWER CYCLE
Ոչ ավանդական հեծանվաաերոբիկայի տեսակ է, որը ներառում է դասական սփիննինգի մարզում և զուգակցվում է լրացուցիչ ծանրություններով և մարմնի քաշով ինտենսիվ վարժությունների հետ:
BREAKLETICS*
BREAKLETICS * Այս դասը համատեղում է բրեյկդանսը և ֆունկցիոնալ մարզումները: Դուք կզարգացնեք Ձեր պայթուցիկ ուժը, մկանների դիմացկունությունը, կոորդինացիան և ճկունությունը:
SPIN
30ր տևողությամբ բարձր ինտենսիվ ինտերվալ հեծանվաաերոբիկայի մարզում է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում ցանկանում են հասնել արագ արդյունքի:
AQUA JOGGING
Ցանկանու՞մ եք վազել, ծախսել շատ կալորիաներ և միևնույն ծամանակ չվնասել ողնաշարը, ծնկներն ու հոդերը: Ապա այս դասը Ձեզ համար է: