0
Պայմաններին ծանոթանալու համար
Լողավազան
լողավազան  

Եթե Ձեր մարմինը շարժման կարիք ունի, իսկ ուղեղը՝ հանգստի, ապա Դուք միանշանակ պետք է զբաղվեք լողով: Փաստ է, որ առողջ ապրելակերպին  ուղղված գործողություններն այն ամենն են, ինչ անհրաժեշտ է մարդուն ծանրաբեռնված օրվա վերջում: Լողն ամբողջ կյանքի համար նախատեսված մարզաձև է, որը դրական է ազդում ոչ միայն մարմնի կազմվածքի, այլև առողջության վրա: Լողի  վարժություններն ունեն բազմաթիվ առավելություններ, որոնցից ամենակարևորը թուլացումն է, որը ստիպում է  մոռանալ սթրեսը և տանում է Ձեզ դեպի անսահման հանգստություն: Gold’s Gym-ի լողավազան այցելելը բարենպաստ է՝ Լողավազանն ունի հետևյալ առանձնահատկությունները՝ Այժմ Դուք բացառիկ հնարավորություն ունեք ինքներդ կազմելու Ձեր ժամացուցակը և լիակատար վայելելու Ձեր ժամանակը Gold’s Gym-ի հիանալի լողավազանում:

Լողավազանի մաքրման համակարգ

bio-uv

pool-cleaning-2
unique-pool-cleaning-1
  Լողավազանի ջրի մաքրությունը առաջին հերթին Ձեր անվտանգության համար է: Gold’s Gym-ի լողավազանի ջրի ուլտրամանուշակագույն ճառագայթներով ախտահանման համակարգը միակն է ամբողջ Հայաստանում և ապահովում է կատարյալ արդյունք, որի շնորհիվ ջուրը միշտ ունի բյուրեղյա մաքրություն և հաճելի հոտ: Որո՞նք են Gold’s Gym-ի լողավազանի ջրի մաքրման և ախտահանման հիմնական փուլերը: Gold’s Gym-ի լողավազանը ապահովում է ջրի անընդհատ շրջանառություն , որի շնորհիվ օրվա ընթացքում ջուրը հինգ անգամ ամբողջությամբ մաքրվում է : Վեց հսկայական բալոնների օգնությամբ կատարվում է լողավազանի ջրի մեխանիկական մաքրումը, որի արդյունքում ջրից ամբողջությամբ հեռացվում են մազերը և այլ ախտոտվածությունները: Այնուհետև տարբեր մակարդիչների և քիմիական նյութերի օգնությամբ կատարվում է ջրի վերամշակում, որի արդյունքում ջրից հեռացվում են բոլոր օրգանական և ոչ օրգանական միացությունները: Gold’s Gym-ում լողավազանի ջրի ախտահանումը կատարվում է `
  • ջուրը քլորով հարստացնելով
  • ուլտրամանուշակագույն ճառագայթներով:
Ո՞րն է քլորով ախտահանման անհրաժեշտությունը: Ջրի քլորով ախտահանումը ամենատարածված մեթոդն է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում թե° խմելու ջրի, և թե° լողավազանների ախտահանման նպատակով: Այն հիմնված է քլորի և նրա միացությունների` մանրէները ոչնչացնելու հատկության վրա: Ո՞րն է ջրի ուլտրամանուշակագույն ճառագայթներով մաքրման համակարգը: Ջրի ախտահանման այս ձևը իրականացվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպերի օգնությամբ: Այս համակարգի օգտագործումը ունի երկակի առավելություն : Նախ` ուլտրամանուշակագույն ֆիլտրերով անցնելիս միկրոօրգանիզմների 99.9 տոկոսը ամբողջությամբ ոչնչացվում է: Ջրի ախտահանման այս համակրգի շնորհիվ հնարավոր է ոչնչացնել նաև այնպիսի կայուն պաթոգեն միկրոօրգանիզմներ, ինչպիսիք քլորով հնարավոր չէ, որոնք սակայն լուրջ խնդիրներ կարող են ստեղծել մարդու օրգանիզմում: Եվ երկրորդ, ջրի ուլտրամանուշակագույն ախտահանման շնորհիվ հնարավոր է չեզոքացնել քլորացված ջրի այնպիսի երկրորդական որակներ, ինչպիսիք են քլորի հոտը և համը, ալերգիկ ռեակցիաները և քթի և աչքերի գրգռվածությունը: Սրանք են ջրի ախտահանման ուլտրամանուշակագույն համակարգի հիմնական առավելությունները` 1. մաքուր և թարմ ջրի ապահովում 2. ջրի արդյունավետ և անվտանգ ախտահանում 3. հիվանդություն առաջացնող մանրէների ոչնչացում 4. խոչընդոտում սնկերի, բորբոսների և միկրոբների հայտնվելուն 5. քլորի և այլ քիմիական նյութերի օգտագործման նվազեցում 6. քլորի հոտի, ինչպես նաև մաշկի, քթի և աչքերի լորձաթաղանթի գրգռվածության վերացում 7. էկոլոգիական մաքրություն: