Ինչո՞վ են տարբերվում զսպանակաձև պարաններով մարզումները ազատ քաշերով մարզումներից
Ի տարբերություն ազատ քաշերի՝ զսպանակաձև պարանները մարզվողին ապահովում են մկանների մշտական լարվածություն ,ինչը միշտ չէ, որ ստացվում է պահպանել մարզաքարերը կամ ծանրաձողը օգտագործելիս: Սա թույլ է տալիս մարզվողին իսկապես կենտրոնանալ մարմնի վերևի հատվածի և ներքևի հատվածի շարժումների վրա:Աշխատող մկանները վերևի հատվածի մարզման ընթացքում կրճատվում են և երկարում ՝ ներքևի հատվածի մարզման ժամանակ:
Օրինակ, երբ քաշերով մարզվողների մեծամասնությունը կատարում են ծանրաձողի հերթական մոտեցումը, նրանք հաճախ մեծ արագությամբ բարձրացնում են ծանրաձողը և անհավանական արագությամբ իջեցնում այն:
Զսպանակաձև պարաններով մարզումները ապահովում են մշտական մկանային լարվածություն, այդպիսով բարձրացման և իջեցման շարժումային փուլերը դառնում են ավելի վերահսկելի: Այս արդյունքը մկանների համար ամբողջովին նոր փորձություն է , որի շնորհիվ մկաններն ավելի արագ են փոփոխվում:
Առավելություններ
Զսպանակաձև պարանները ամրապնդում և ձգում են մկանային հյուսվածքները: Դրանք շատ արագ Ձեզ դարձնում են ավելի ճկուն:
Վարժությունները հիմնականում կատարվում են բարձր ինտենսիվությամբ, ինչը ավելացնում է Ձեր դիմացկունությունը և տոկունությունը ապահովելու համար, ինչն էլ իր հերթին բարելավում է սրտանոթային համակարգը: