0
Պայմաններին ծանոթանալու համար
7 լավագույն Ֆիթնես փաստեր
Ցանկանու՞մ եք ավելի ակտիվ լինել աշխատանքի վայրում: Չզգալ հոգնածություն աշխատանքի ընթացքու՞մ: Ի՞նչ կասեք առանց մեղքի զգացողության փքաբլիթ ուտելու մասին: Եթե դուք պատասխանել եք «այո՛» այդ բոլոր հարցերին (իսկ ով չէր պատասխանի այո), ապա ֆիթնեսը կլինի Ձեր բոլոր հարցերի պատասխանը: Ֆիզիկական ակտիվությունը սպասելիքներից ավելին է առաջարկում:

1. Ֆիթնեսը բարելավում է Ձեր մտային հնարավորությունները:

Ֆիթնեսը ոչ միայն գեղեցկացնում է Ձեր մարմինը, այլև բարելավում է մտային հնարավորությունները: Այդ ամենը դարձնում է օրը առավել արդյունավետ: Ակնհայտ է` նրանք ովքեր ֆիզիկապես ակտիվ են, շատ ավելի արդյունավետ աշխատանք են կատարում:

2. Ֆիզիկական ակտիվությունը կնվազեցնի Ձեր սթրեսը:

Երբ Ձեզ ընկճված կզգաք` պարզապես սկսեք մարզվել և կզգաք թե ինչպես է ընկճվածությունը կորում Ձեր մարմնի բոլոր մասերից: Երբ սթրես չունեք, Դուք դառնում եք քիչ դյուրագռգիր և դրանով իսկ բարելավում եք Ձեր հարաբերությունները աշխատակիցների, ընկերների և ընտանիքի անդամների հետ:

3. Ֆիթնեսը Ձեզ տալիս է էներգիա:

Դուք կարող եք զարմանալ, թե ինչպես առավոտյան 30 րոպե մարզվելուց հետո կարող է փոխվել ամբողջ օրը: Երբ մարզման ընթացքում էնդորֆինները տարածվում են արյան մեջ, դա Ձեզ դարձնում է ավելի առույգ ողջ օրվա ընթացքում:

4. Մարզվելը օգնում է հիվանդությունները կանխելուն

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզումները կարող են դանդաղեցնել, կամ օգնել կանխել սրտի հիվանդությունները, կաթվածը, արյան բարձր ճնշումը, բարձր խոլեստերինը, շաքարախտը (Տիպ 2), արթրիտը, օստեոպորոզ (ոսկրային վնասվածք) և մկանային զանգվածի կորուստը:

5. Մարզումները թույլ են տալիս Ձեզ ավելի շատ սնվել

Հանգիստ վիճակում մկանները ավելի շատ կալորիաներ են այրում, քան դա կարող է անել ճարպը: Այդ իսկ պատճառով, որքան բարձր է Ձեր մկանային զանգվածը, այդքան լավ է գործում նյութափոխանակությունը հանգիստ իրավիճակում: Կարելի է նշել այն, որ Դուք նաև այրում եք կալորիաներ մարզման ընթացքում:

6. Մարզումները բարելավում են Ձեր արտադրողականությունը:

Մի քանի շաբաթյա մարզումներից հետո Դուք կզգաք, որ հագուստը այլ կերպ է նստում, և Ձեր մկանային զանգվածը բարելավվել է: Հետևողական մարզումները կամրապնդեն Ձեր մկանները և բարձրացնեն ճկունությունը, կբարելավեն ընդհանուր կատարողությունը:

7. Քաշի նվազեցումը չպետք է լինի կարևորագույն նպատակը

Հաճախ մարզումները սկսելուց քաշ կորցնելը կարևորագույն նպատակն է լինում, բայց իհարկե դա մարզումները սկսելու միակ առավելությունը չէ: Ձգտեք Ձեզ ավելի լավ զգալ, ստանալ առավելագույն էներգիա, որպեսզի խուսափեք սթրեսսից: Քաշի իջեցման և առողջության խթանման նպատակող Ձեր մարզումները պետք է դառնան Ձեր կյանքի մի մասը: Դուք կարող եք հաճախել Gold's Gym մարզասրահ կամ խմբային մարզումերին` այդ թվում սպինինգ, յոգա, ձգումներ կամ աերոբիկա: Մանրամասների համար կարող եք զանգհարել 010 322010 համարով:

Բաժանորդագրվեք մեր նորություններին