0
Պայմաններին ծանոթանալու համար
Բոլոր դասերը

Մարմին և Միտք

HATHA YOGA
Ուսմունքի սկզբնական և հիմնական տեսակն է, որը նպատակ ունի ստեղծել հզոր, կատարյալ ու առողջ մարմին և հոգի:
BREATHING YOGA
Կենտրոնացած է յոգայի շնչառական վարժությունների (պրանայամա) է մարմինը, թոթափում է սթրեսը, հաղթահարում է անհանգստությունը, օգնում է նվազեցնել քաշը , իր մեջ նաև ընգրկում է մեդիտացիա:
VINYASA YOGA
Վինյասա յոգայում բոլոր շարժումները սինխրոնիզացված են շնչառության հետ: Այս ոճն անվանում են նաև սահուն յոգա, քանի որ նրանում բոլոր ասանաները սահուն կերպով հաջորդում են մեկը մյուսին՝ նմանվելով պարի: Վինյասա Սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «կապ»: Այն իրենից ներկայացնում է կապ շնչառության և շարժումների միջև: Իր մեջ ներառում է կարդիո և ուժային մարզման տարրեր, ինչպես նաև որովայնի մկանների վրա աշխատանք, մի շարք ասանաներ ճկունության մշակման համար, ինչպես նաև հետաքրքիր ակրոբատիկական տարրեր:
PILATES
Պիլատեսը գերազանց ֆիզիկական վիճակ ապահովող մարզում է, որի նպատակն է զարգացնել ճկունություն, ուժ, դիմացկունություն և կոորդինացիա` առանց մկանային զանգված ավելացնելու:
BODY FLEX
Շնչառական մարմնամարզություն է, որտեղ պարբերաբար զբաղվողները հեշտությամբ կնիհարեն, կունենան գեղեցիկ կեցվածք, ճկուն մարմին, առողջ շնչուղիներ և ամուր ողնաշար:
STRETCHING
Ձգեք եւ երկարացրեք ձեր մկանները տալով նրանց գեղեցիկ տեսք STRETCHING դասին:Արդյունքը՝ ավելացնել մկանային վերահսկողությունը, ճկունությունը և շարժման ամպլիտուդան:
SPINE
Ֆունկցիոնալ մարզում՝ ուղղված վերականգնելու և ամրացնելու մեջքի և որովայնի մկանները:

Մարտարվեստներ

TAEKWONDO
Tae – ոտքի թաթ, kwon – բռունցք, do – ուղղություն, այսինքն ձեռքի և ոտքի ուղղություն: Դասը ուղղված է ինքնապաշտպանության ուսուցմանը, ինչպես նաև ճկունության, քաշի կարգավորման և առողջության բարելավմանը:կալորիաների կորեստին:
BODYCOMBAT
Դասը իրենից ներկայացնում է մարտարվեստների միացություն, որի ընթացքում կսովորեք կատարել հարվածներ ձեռքերով և ոտքերով: Եղեք պատրաստ բազում կալորիաների կորեստին:
CAPOEIRA
Աֆրո-բրազիլական մարտարվեստ է: Այն իր մեç ներառում է գեղեցկություն և ուժ, կարգավորում է միտքը, զարգացնում է ինքնապաշտպանությունը` համատեղելով երաժշտությունը և միտքը:
BOXING
Բռնցքամարտ բռունցքներով մենամարտ 2 մարզիկի միջև։ Բռնցքամարտիկները հագնում են փափուկ կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը։ Մարտի մասնակիցները, որոնք հագնում են կաշվե փափուկ ձեռնոցներ, ձգտում են, միմյանց առավել մեծ թվով հարվածներ հասցնելով, միավորներ շահել։

Բոքսը նպաստում է սիրտանոթային և շնչառության համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը։ Բոքսը օգնում է ազատվել ավելորդ ճարպերից, նվազեցնել կամ ավելացնել քաշը:
MUAY THAI
Մուայ Թայը Թայլանդական մարտարվեստ է: Ժամանակակից Մուայ Թայի մեջ կարելի է հարվածներ հասցնել բռունցքներով, ոտքերով, արմունկներով և ծնկներով, այդ իսկ պատճառով Մուայ Թայը անվանում են « 8 վերջույթների մարտ»: Կարատեից կամ այլ մարտարվեստից Մուայ Թայը տարբերվում է իր ոչ ֆորմալ կոմպլեքսներով: Նրանց փոխարինում են երկու կամ երեք հարվածների համադրություններ, մենամարտերը և «թաթերով» ու տանձիկներով պարապմունքներ անցկացնելը:

Ուժային և կարդիո մարզումներ

AQUA AEROBICS
Ձեր մարմինը գեղեցկացնելու համար` ջրային վարժությունների ամբողջություն է: Դուք կարող եք ցտեսություն ասել Ձեր կալորիաներին, միաժամանակ հաճույք ստանալով ուրախ և աշխույժ մարզումից:
SPINNING
Ավելորդ քաշին հրաժեշտ տալու ամենալավ միջոցն է: Մեր բարձրակարգ մարզիչը մտովի կտանի Ձեզ հաճելի ճանապարհորդության դեպի սարեր , լեռներ կամ այլ վայրեր, որտեղ դուք Ձեզ կզգաք ազատ և առույգ:
ABS,BACK&STRECH
Այս դասի ընթացքում դուք կամրացնեք և տոնուս կհաղորդեք Ձեր որովայնի, մեջքի մկաններին, ինչպես նաև կզարգացնեք մարմնի ճկունությունը և միևնույն ժամանակ կկարողանաք լիովին լիցքաթափվել:
LOWER BODY
Ուժային բնույթի դաս է ուղղված ոտքերի, գոտկատեղի, նստատեղի մկանների մարզմանը:
BODY CORRECTION
Սա մարզման մի տեսակ է,որտեղ դուք կզգաք, թե ինչպես են աշխատում Ձեր բոլոր մկանախմբերը: Արդյունավետ է Ճարպերի այրման համար:
BODYPUMPTM
Դիմացկունության զարգացմանը նպաստող ուժային բնույթի դաս է, որը ձևավորում է յուրաքանչյուր մկանախումբ: Մատչելի է թե’ կանանց և թե’ տղամարդկանց համար:
TRX/KTB
Ամբոշղջ մարմնի ֆիտնես ծրագիր է,որի ընթացքում օգտագործում ենք երկրի ձգողականությունը և սեփական մարմնի քաշը՝զարգացնելով ուժը,բալանսը,ճկունությունը և առանցքային մկանների կայունությունը:
POWER STEP
Ստեպ պարապունքը իրենից ներկայացնում է տարատեսակ քայլեր,վերելքներ և թռիչքներ ստեպ հարթակի վրա,որը ուղեկցվում է դինամիկ երաժշտությամբ, պարային շարժումներով և ուժային ծանրաբեռնվածությամբ։ Ռիթմիկ երաժշտություն, գրագետ մարզիչ, ստեպ հարթակ և լավ տրամադրություն–ահա այն ամենը ինչ պետք է արդյունավետ մարզվելու համար։
FUNCTIONAL TRAINING
Ֆիթնես վարժություններ են, որոնք ակտիվ և արդյունավետ մարզում են այն բոլոր մկանները, որոնք օգնում են մեզ առօրյա շարժումներում:
CROSSFIGHT
50ր տևողությամբ խառը մենամարտային, կարդիո վարժություններով, բարձր ինտենսիվ լրացուցիչ ծանրություններով և մարմնի քաշով վարժութ- յունների միասնություն է՝ նպատակաուղղված քաշի նվազեցմանը:
TABATA HIIT
Կարճատև մարզումներ են և կազմված են այնպես, որ Ձեր նյութափոխանակությունը անգամ մարզումներից հետո կշարունակի այրել մեծ կալորիաներ:
POWER CYCLE
Ոչ ավանդական հեծանվաաերոբիկայի տեսակ է, որը ներառում է դասական սփիննինգի մարզում և զուգակցվում է լրացուցիչ ծանրություններով և մարմնի քաշով ինտենսիվ վարժությունների հետ:
BREAKLETICS*
BREAKLETICS * Այս դասը համատեղում է բրեյկդանսը և ֆունկցիոնալ մարզումները: Դուք կզարգացնեք Ձեր պայթուցիկ ուժը, մկանների դիմացկունությունը, կոորդինացիան և ճկունությունը:
SPIN
30ր տևողությամբ բարձր ինտենսիվ ինտերվալ հեծանվաաերոբիկայի մարզում է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում ցանկանում են հասնել արագ արդյունքի:
AQUA JOGGING
Ցանկանու՞մ եք վազել, ծախսել շատ կալորիաներ և միևնույն ծամանակ չվնասել ողնաշարը, ծնկներն ու հոդերը: Ապա այս դասը Ձեզ համար է:
GOLD'S CARDIO
Gold's Cardio բարձր ինտենսիվությամբ ինտերվալ մարզում է, որը բարելավում է կարդիո ֆիթնեսը, ավելացնում է շարժումների արագությունը և այրվող կալորիաների քանակը հասցնում է առավելագույնի:
BODY SCULPT
Մկանները սահմանելու, ձևավորելու և կառուցելու հիանալի միջոց: Կենտրոնանում է ինտենսիվ իզոլացված վարժությունների վրա, ներառելով ազատ քաշ եւ դիմադրություն: Ավարտվում է որովայնի մկանները զարգացնող վարժություններով:

Պարեր

ZUMBA FITNESS
Պարային ֆիտնես ծրագիր է` հիմնված լատինական եւ համաշխարհային ռիթմերի վրա: Դուք կմոռանաք, որ մարզվում եք` շարժվելով պարային երաժշտության ներքո` Merengue, Salsa, Reggaeton, Cumbia եւ այլն: Պարային փորձն անհրաժեշտ չէ:
ORIENTAL DANCE
Արևելյան երաժշտությունը կօգնի Ձեզ կտրվել աշխարհից, իսկ արևելյան շարժումները կզարգացնեն ձեռքերի և մարմնի գեղեցիկ շարժումներ:
LATINO DANCE
55 րոպե տևողությամբ ազդեցիկ կարդիո մարզում է, որտեղ օգտագործվում են լատինո ռիթմեր: Ռիթմիկ լատինո հնչյունները կստիպեն Ձեզ շարժվել, միաժամանակ ազատվել անցանկալի կալորիաներից և քաշից
ZUMBA STEP
Ստեպ հարթակի օգնությամբ վայելեք Զումբան ամրացնելով ձեր ոտքերի, ստատեղի մկանները:
NATIONAL DANCES
Սովորենք պարել տարբեր ազգերի պարեր՝ հայկական, վրացական, հունական, իսպանական և գրագետ պարենք բոլոր միյոցառումներին:

Մանկական ծրագրեր

KID'S BALLET
Երեխաներին կուսուցանվեն դասական և բեմ-բնորոշ պարեր (характерные танцы): Երեխաները կստանան պրոֆեսիոնալ ուսուցում, որը կզարգացնի նրանց կոորդինացիան, ճկունությունը, երաժշտության և ռիթմի զգացումը:
KID'S HIP-HOP
Kids’ Hip-Hop –ը ստեղծվել է այն երեխաների համար, ովքեր սիրում են պարել. Այն զվարճալի, հետաքրքիր եւ էներգետիկ դաս է, որն ուղղված է առավել հայտնի պարային շարժումների, հիմնական Hip-Hop շարժումների յուրացմանը, որոնք զարգացնում են կոորդինացիան, օգնելով հասկանալ իրենց մարմինը, կառուցել ինքնագնահատականը եւ խթանել ինքնավստահությունը:
KID'S TIME
55 րոպե տևողությամբ զվարճանքով լի դաս ,որը կբարձրացնի երեխաների ֆիզիկական տվյալները,կզարգացնի դիմացկունությունը, կամքի ուժը և որ ամենակարևորն է,կնպաստի երեխաների առողջ ապագային:

Հղիների համար

PRENATAL YOGA
Դասերին կանոնավոր մասնակցությունը անհրաժեշտ է ողջ հղիության ընթացքում: Դասերը ներառում են մեջքը հանգստացնող հատուկ ասանաներ, ձգումներ, հանգստացնող և շնչառական վարժություններ, որոնք կօգնեն հաղթահարելու ֆիզիկական և էմոցիոնալ անհանգստությունը և նախապատրաստելու նրանց ծննդաբերությանը:
PRENATAL AQUA
Ջրային աերոբիկայի հատուկ ծրագիր հղի կանանց համար: