Սաունան նվազեցնում է սթրեսի հորմոնները և բարձրացնում է էնդորֆինների մակարդակը՝ միացություններ, որոնք ազդում են հուզական վիճակի վրա, ստիպում են ավելի լավ զգալ և թուլացնում են ցավը: Սաունայից հետո միշտ թարմացած ու հանգստացած եք զգում:
Սաունայի բարձր ջերմաստիճանը ՝ ավելի քան 70°C, բացում է մաշկի ծակոտիները, ստիպում է Ձեզ քրտնել, այդպիսով թունավոր նյութերը, ինչպես և ծանր մետաղները, ինչպիսիք են ցինկը, նիկելն ու սնդիկը, քրտինքի միջոցով դուրս են գալիս մարմնից:
Սաունան տաքացնում է մարմինը և բարձրացնում ջերմաստիճանը, ինչի արդյունքում Ձեր օրգանիզմը, «կարծելով» թե տենդում է, ուժեղացնում է դիմադրողության համակարգը` կեղծ տենդի դեմ պայքարելու նպատակով, այն իրոք օգնում է պայքարել տենդի և մրսածության դեմ: Սաունան նաև բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը և կարգավորում արյան շրջանառությունն ու շնչառությունը:
Ոմանք կարծում են, որ սաունան օգնում է նաև քաշի նվազեցմանը։ Սա այն պարզ պատճառով է, որ քրտնելիս Դուք շատ հեղուկ եք կորցնում: Սաունան իրոք օգնում է ձերբազատվել ավելորդ քաշից, քանի որ այն բարելավում է նյութափոխանակությունը: