Բժշկի սենյակ
Gold’s Gym-ը իր այցելուներին տրամադրում է բժշկի ծառայություն, որը ներառում է փորձառու բժիշկների կողմից անցկացվող խորհրդատվություն՝ առողջ ապրելակերպի, սննդակարգի, ֆիզիկական ակտիվության վերաբերյալ, նաև՝ առաջնակի զննում և չափումներ: Մեր բժիշկները մարզիչների հետ համատեղ կազմակերպում են հաճախորդների ֆիթ–թեսթ ծրագիրը, որը թույլ է տալիս հետևել պարապմունքների արդյունավետությանը, անհրաժեշտության դեպքում՝ ցուցաբերում են առաջին բուժօգնություն։

Բժիշկների հսկողության տակ է գտնվում Gold’s Gym համալիրի, այդ թվում նաև լողավազանի, սանիտարա–հիգիենիկ վիճակը: Կոմիտաս մասնաճյուղում բժիշկների հսկողությամբ իրականացվում են հղիների համար նախատեսված Յոգայի և Ակվաաէրոբիկայի խմբակային պարապմունքները:

Աշխատանքային ժամերն են՝
Երկուշաբթի – ուրբաթ 09:00-21:00
Շաբաթ, կիրակի 10:00-19:00

Gold's Gym Doctor Room