Սպասվող իրադարձություններ


Հետևեք Gold’s Gym-ում անցկացվող 8 week weight loss challenge մրցույթինև տեղեկացված եղեք մասնակիցների արդյունքների մասին:



2015 թ. սեպտեմբեր ամսին ամբողջ աշխարհում նշում են Gold’s Gym-ի հիմնադրման 50-րդ տարեդարձը: Սակայն այս տարի Gold’s Gym Armenia-ն ևս երկու տոներ է նշում` Կոմիտաս 40/1 հասցեում գործող Gold’s Gym-ի 7-րդ տարեդարձը, ինչպես նաև Ամիրյան 27/1 հասցեում բացված ակումբի 1-ամյակը:

Սեպտեմբերի 17-ին` Gold’s Gym Armenia-ի թիմը Հյուսիսային պողոտայում Ֆիթնես- ցուցադրություն էր կազմակերպել, որի ընթացքում ներկայացվեցին ուժային, կարդիո, յոգայի ուղղվածության դասեր, որոնք գործում եմ Gold’s gym- ում: Իսկ Ֆիթնես ցուցադրությունից հետո ներկաները մասնակցեցին խաղարկության և հաղթող մասնակիցը շահեց Gold’s Gym-ի 1-ամսյա այցելության քարտ:

Gold’s Gym-ը հիմնադրվել է 1965 թվականին Քալիֆորնիա նահանգի Վենիս քաղաքում:

Նշեմ, որ Gold’s Gym-ը համալիր ծառայություններով մարզասրահների ամենամեծ ցանցն է ամբողջ աշխարհում և ընդգրկում է ավելի քան 700 մասնաճյուղ 30 երկրներում: Gold’s Gym-ն առաջարկում է մարզումների ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներ և ոլորտում առաջատար ֆիթնես ծրագրեր, այդ թվում` խմբակային մարզումներ՝ սպինինգ, պիլատես, յոգա, Ֆիտնեսի և լողի անհատական մարզումներ, լողավազան և Gold's SPA: Ունենալով ավելի քան 3 միլիոն անդամ ամբողջ աշխարհում` Gold’s Gym-ն աջակցում է մարդկանց՝ մարզումների օգնությամբ բացահայտել իրենց ներքին ուժը և գերազանց մարզավիճակում լինել :