Կարիերա

Career vacancy gym

Gold’s Gym International-ը մարզասրահների ամենամեծ ցանցն է ամբողջ աշխարհում և ամենաճանաչված անունը ֆիթնեսի ոլորտում, որը տասնամյակներ շարունակ օգնում է հայտնի մարդկանց, մարզիկներին և անհատներին փոխել իրենց կենսակերպն ու հասնել մեծ  արդյունքների: Մենք աճում ենք և փնտրում նոր անդամներ, ովքեր կմիանան մեր թիմին և կմասնակցեն մեր հաջողությանը:

Դարձե՛ք մեր թիմի անդամ, որը լավագույններից լավագույնն է։ Մենք կգնահատենք  Ձեր հմտությունները, տաղանդն ու ընդունակությունները և կխրախուսենք Ձեր յուրաքանչյուր հաջողությունը։ Հարցրե՛ք ինքներդ Ձեզ՝ Դուք ունե՞ք համապատասխան տվյալներ։ Դարձե՛ք մեր աճի ակտիվ մասնակից, և Ձեր ջանքերն անպայման կգնահատվեն:

Gold’s Gym-ն իր աշխատակիցներին առաջարկում է լրացուցիչ արտոնություններ, որոնք փոփոխվում են զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

Թափուր աշխատատեղեր

 

Վաճառքի մենեջեր

Պահանջվող լեզուներ

Հայերեն , Անգլերեն , Ռուսերեն

Աշխատանքի պարտականություններ

  • Հաճախորդներին քաղաքավարի և կիրթ ներկայացնել մարզասրահի վաճառքի պայմանները: 
  • Տեղեկացված լինել մարզասրահի վաճառքի ընթացիկ և փոփոխված սակագների վերաբերյալ:
  • Մարզասրահի հաճախորդներին և հյուրերին ծանոթացնել մարզասրահի սակագների և բաժինների հետ:
  • Փնտրել պոտենցիալ հաճախորդներ՝ անհատ և կորպորատիվ:
  • Մշակել վաճառքի ռազմավարություն:
  • Մասնակցել ժողովների:
  • Համագործակցել գլխավոր մենեջերի հետ և հետևել նրա կարգադրություններին:
  • Համագործակցել բաժնի ղեկավարի հետ և հետևել բաժնի ղեկավարի կարգադրություններին:

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն:
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ:
  • Հաճախորդների հետ բարեհամբույր հաղորդակցման գերազանց ունակություն:
  • Հայերենի և անգլերենի վարժ իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, ինտերնետ:
  • Պատասխանատվության բարձր զգացում:
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն:

Լրացուցիչ տեղեկություններ

Ցանկացողներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը նկարի հետ միասին ուղարկել [email protected] էլ. հասցեին:

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Մատենավար

Պահանջվող լեզուներ

Հայերեն , Անգլերեն , Ռուսերեն

Աշխատանքի նկարագրություն

Gold’s Gym մարզասրահին ահրաժեշտ է մատենավար, ով կսպասարկի և կդիմավորի մարզասրահի հաճախորդներին, այցելուներին, հյուրերին և անձնակազմի անդամներին, ինչպես նաև կպատասխանի հեռախոսազանգերին:

Աշխատանքի պարտականություններ

  • Ողջունել հաճախորդներին և հյուրերին` ժպտալով և ջերմորեն ընդունելով նրանց մարզասրահում: 
  • Գրանցել յուրաքանչյուր հաճախորդին մարզասրահ մտնելիս` հետևելով սահմանված կարգին:
  • Ստուգել հաճախորդների վճարումները, հետևել վճարման ժամկետները՝ այդ մասին տեղեկացնելով տվյալ հաճախորդին:
  • Քաղաքավարի կերպով պատասխանել հեռախոսազանգերին` օգտագործելով համապատասխան ողջույնի ձևը:
  • Ցուցաբերել օգնություն հաճախորդներին և արձագանքել հաճախորդների խնդրանքներին, հարցումներին և մտահոգություններին:
  • Լինել տեղեկացված ընդունարանի թղթաբանությունից:
  • Լինել պարտաճանաչ և պատասխանատու:
  • Աշխատողների և հաճախորդների հանդեպ ցուցաբերել հարգալից վերաբերմունք:
  • Իրականացնել այլ անհրաժեշտ գործառույներ:
  • Աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում պահպանել բարձր տրամադրություն:

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն տուրիզմի և սպասարկման ոլորտում:
  • Անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն:
  • MS Office լավ իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում

Լրացուցիչ տեղեկություններ

Ցանկացողներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը հայերեն և անգլերեն լեզուներով նկարի հետ միասին ուղարկել [email protected] էլ. հասցեին:

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: 

մարզասարքերի տեխնիկական աշխատանքը վերահսկող մասնագետ

Լրացուցիչ տեղեկություններ

Ցանկացողները կարող են իրենց CV-ն ուղարկել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել 010 32 20 10

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք: