ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի գալուստ Գոլդս Ջիմ Արմենիա՝ բարձրակարգ մարզասրահ, որտեղ Ձեր առողջությունը եւ բարեկեցությունը ամենից կարեւոր են։ Գոլդս Ջիմն ունի ավելի քան հինգ տասնամյակի պատմություն եւ մշտապես եղել է ու կա ոլորտի առաջատարը ապահովելով եզակի փորձառություն իր ակումբի անդամների համար եւ ձեւավորելով առողջ ապրելակերպի ջատագովների համայնք։ Գոլդս Ջիմը նախընտրում են թե՛ պրոֆեսիոնալ եւ թե՛ սիրողական մարզիկները։ Այն համարվում է նախընտրելի մարզասրահ ֆիթնեսի եւ գեղեցկության մրցույթների, ժամանցային ոլորտի "nմասնագետների, ինչպես նաեւ հասարակ քաղաքացիների համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության եւ կյանքի որակի մասին։

Խմբային պարապմունքներ

Գոլդս Ջիմն առաջարկում է բազմաբնույթ խմբային մարզումներ՝ նախատեսված ֆիթնեսի տարբեր պատրաստվածություն եւ նախասիրություններ ունեցողների համար: Ակումբի այցելուների համար մենք մշակել ենք հետեւյալ խմբային դասերը.

  • Առողջ միտք առողջ մարմնում. մեր խմբային մարզումները կօգնեն ձեզ հասնել ներդաշնակության մտքով եւ մարմնով։
  • Ուժային եւ կարդիո մարզումներ. խթանեք մարմնի դիմադրողականությունը եւ ձեւավորեք գեղեցիկ մկանային համակարգ ուժային եւ կարդիո մարզումներով։
  • Մարտարվեստ. մեր փորձառու մասնագետները կօգնեն ձեզ զարգացնել կարգապահություն, կամք եւ ինքնապաշտպանության հմտություններ:
  • Պարի խմբակ. պարը ինքնարտահայտման եւ գեղեցիկ մարմին ունենալու միջոց է, որը նաեւ մեծ էներգիա է հաղորդում։
  • Երեխաների համար. հատուկ տարիքային խմբերի համար մշակված մեր դասերը հնարավորություն կտան ձեր երեխաներին զգալ մարզվելու հաճույքը։
  • Պրենատալ մարզումներ. հղի մայրիկների համար մշակված մեր մարզումները կօգնեն ձեզ պահպանել ձեր ակտիվ եւ առողջ ապրելակերպը հղիության ընթացքում։

Գերժամանակակից հարմարություններ

Գոլդս Ջիմի մարզասրահները հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով եւ հարմարություններով, այդ թվում՝ ջրային մարզումների եւ հանգստի համար նախատեսված օլիմպիական լողավազան։ Գոլդս Ջիմի լողավազանը պարզապես կատարյալ է թե՛ երկար հեռավորություն լողալու եւ թե՛ ջրային աերոբիկայի համար։ Մենք իսկապես ջանք չենք խնայում լողավազանի մաքրության բարձր չափանիշները մշտապես պահելու համար, որպեսզի դուք վայելեք ձեր յուրաքանչյուր մարզումը մեր լողավազանում։ Մաքրությունը մեր կարեւոր առաջնահերթություններից է։

Ձեզ հետ ենք մշտապես

Մեր բարեհամբույր եւ պրոֆեսիոնալ թիմը մշտապես ձեր կողքին է։ Մենք սիրով եւ մեծ պատրաստակամությամբ կուղղորդենք ձեզ։Մենք ստեղծում ենք ջերմ եւ հյուրընկալ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր այցելու զգում է իր կարեւորությունը։ Մենք վստահեցնում ենք, որ դուք ունեք ձեր առանձնահատուկ տեղը մեր մեծ ընտանիքում։ Մեր թիմը մեծ նվիրումով եւ պատրաստակամությամբ կուղղորդի ձեզ ֆիթնեսին եւ առողջ ապրելակերպին վերաբերող բոլոր հարցերում։

Գոլդս Ջիմում դուք ակումբի պատահական անդամ չեք, դուք ընտանիքի անդամ եք։ Միացեք մեզ, որպեսզի խրախուսենք եւ աջակցենք միմյանց՝ միասին ավելիին հասնելու ձգտումով։

Դուք ավելի առողջ եւ ուրախ եք մեզ հետ։

Գոլդս Ջիմ Արմենիայի պատմությունը

Գոլդս Ջիմ Արմենիան հպարտորեն ջատագովում է առողջ ապրելակերպ Երեւանում դեռեւս 2008թ -ից։ Այդ տարվա օգոստոսին Գոլդս ջիմն իր մարզասրահում ողջունեց ակումբի առաջին անդամներին, ովքեր դարձան առողջ ապրելակերպի կրողներ։ Որպես ոլորտի առաջատար՝ Գոլդս ջիմն առաջինն էր Երեւանում, որ հանրությանն առաջարկեց օլիմպիական լողավազան։Ինչ խոսք, սա նշանակալի ներդրում էր, վառ ապացույց բարձրակարգ հարմարություններով մարզասրահ կառուցելու մեր հանձնառությանը։

2014թ դեկտեմբերին  մենք բացեցինք մեր երկրորդ մարզասրահը Երեւանում՝ մեր բարձրակարգ ծառայությունները ավելի հասանելի դարձնելով մեր հայրենակիցների համար։

Շարունակելով զարգացման մեր ուղին՝  2018թ նոր մասնաճյուղ բացեցինք Ավան վարչական շրջանում՝ ավելի մոտ լինելով առողջ ապրելակերպի ջատագովներին։

Մենք հավատարիմ ենք  առողջ ապրելակերպ տարածելու մեր առաքելությանը։ Մենք կշարունակենք զարգանալ եւ ավելի հասանելի լինել հանրությանը։ Այսօր Գոլդս Ջիմ Արմենիան հպարտորեն կարող է ասել, որ օգնում է հազարավոր մարդկանց հասնել իրենց մարզական եւ սպորտային նպատակներին։

Գոլդս Ջիմի ժառանգությունը

Ամերիկյան Gold’s Gym ֆիթնես ցանցը հիմնադրվել է 1965թ Կալիֆորնիայի Վենիս քաղաքում Ջո Գոլդի կողմից: Գոլդն այն ժամանակ բոդիբիլդինգի երիտասարդ վետերան էր, ով դարձավ նաեւ հաջողակ գործարար: Նա մարմնավորում էր 1950-1980-ականների բոդիբիլդինգի համայնքի ոգին:

Ջո Գոլդը դարձավ ավագ ընկեր եւ մարզիչ այնպիսի հայտնի մարզիկների համար, ինչպիսիք են  Առնոլդ Շվարցենեգերը եւ Ֆրանչեսկո «Ֆրանկո» Կոլումբուն,որոնց նա միշտ ոգեշնչել եւ առաջ է մղել: Վենիսը շուտով դարձավ ԱՄՆ-ի բոդիբիլդինգի կենտրոնը եւ «ոգին»: Մինչ օրս քաղաքը վայելում է պաշտամունքային վայրի կարգավիճակ։

Ունենալով ավելի քան 700 մարզասրահներ 23 երկրներում՝ Գոլդս Ջիմն այժմ հանդիսանում է աշխարհի ամենահայտնի եւ ավանդական ֆիթնես ընկերությունը։

Golds Gym about us history

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԿՈՄԻՏԱՍ

Հասցե: Կոմիտասի 40/1,

Հեռ.՝ (010) 322010

էլ. փոստ՝ [email protected]

Աշխատանքային ժամեր

ԱՄԻՐՅԱՆ

Հասցե: Ամիրյան 27/1,

Հեռ.՝ (010) 322010

էլ. փոստ՝ [email protected]

Աշխատանքային ժամեր

ԱՎԱՆ

Հասցե: Մարշալ Բաբաջանյան 18/13 ք.

Հեռ.՝ (010) 322010

էլ. փոստ՝ [email protected]

Աշխատանքային ժամեր

հաստատել կապ