Պատմություն
Gold's Gym history

Խորհրդային Միության տարիներին Երևանում կառուցվեց Օլիմպիական լողավազանը, որը հայաստանցիների ամենասիրելի վայրն էր հատկապես ամռանը:
Ցավոք, Խորհրդային Միության փլուզումից հետո լողավազանը փակվեց: 2002թ.-ին մի քանի գործարարներ որոշեցին միավորվել և վերականգնել լողավազանը: Սակայն լողավազանի վերականգնման նախագիծը ծավալուն ներդրումներ էր պահանջում, և ժամանակակից պահանջներին համապատասխանելու համար բազմաթիվ փոփոխությունների անհրաժեշտություն կար:Միջազգային շուկայի ուսումնասիրության արդյունքում որոշվեց պայմանագիր կնքել աշխարհի ֆիթնես ակումբների ամենամեծ ցանցի` Gold’s Gym-ի հետ:

2004թ.-ին վերակառուցման աշխատանքները սկսվեցին: «Ակվատուս» ընկերությունը ստանձնեց լողավազանի վերակառուցումն ու վերազինումը:

Արդյունքում, վերակառուցված լողավազանը վերածվեց ժամանակակից և հիանալի մարզասրահի, որը Հայաստանում և Հարավային Կովկասում Gold’s Gym-ի առաջին ֆիթնես ակումբն է:

2008թ. օգոստոսին Gold’s Gym-ը դիմավորեց առողջ ապրելակերպը գնահատող ակումբի առաջին անդամներին՝ առաջարկելով ծառայությունների բազմազանություն:

Մենք մեր ակումբի անդամներին փոխանցում ենք էներգիա, տրամադրում բարձրակարգ մարզասարքեր և տալիս ֆիթնեսի մասին գիտելիքներ՝ աջակցելով կյանքի կոչել իրենց անհատական ձգտումները: Մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ հասնել Ձեր ցանկալի արդյունքին:

Gold’s Gym-ը մարզասրահների աշխարհահռչակ ցանց է և իր բացառիկ ժառանգության, մեծ փորձի և եռանդուն գործունեության շնորհիվ ֆիթնեսի ոլորտում վայելում է մեծ հեղինակություն: