0
What is TRX
TRX Suspension Training-ը աշխարհում նորագույն և առավել արդյունավետն է մարզումային ուսուցման համակարգում: TRX-ը զարգացնում է ճկունություն, ուժ, դիմացկունություն, հավասարակշռությունը և կայունացնում խորադիր մկանները, ինչի արդյունքում բարելավվում է կեցվածքը և բարձրանում է շարժունակությունը: Ճիշտ մարզման դեպքում վնասվածք ստանալու հավանականությունը մինիմալ է: Նույնիսկ պարզ վարժությունների ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավասարակշռություն և մարմնի կեցվածքը, որն իր հերթին աշխատացնում է խորադիր մկանները, դարձնելով նման մարզումները առավել արդյունավետ: TRX տարածված է ամբողջ աշխարհում` օգտագործվելով ոչ միայն ֆիթնեսի երկրպագուների կողմից, այլ նաև բարձրակարգ մարզիկների և սպորտային թիմերի կողմից: TRX կիրառվում է տարբեր երկրների բանակների ֆիզիկական պատրաստվածության ծրագրերում; ինչպես նաև որպես ֆիզիոթերապիայի վերականգնողական միջոց: TRX-ը ամերիկյան Fitness Anytime ընկերության նորարարությունն է: Մարզումների ընթացքում հնարավոր է լինում աշխատել մարմնի բոլոր մկանային խմբերի հետ:

TRX-ի առավելությունը նրա անվտանգությունն է: Մարզումների ընթացքում առավելագույն ծանրությունը դա սեփական մարմնի քաշն է: Բոլոր վերը նշված գործոնները հնարավորին են դարձնում կատարել ավելի էֆեկտիվ մարզում և ստանալ առավելագույն արդյունք:  

Բաժանորդագրվեք մեր նորություններին