0
Լողավազանի մաքրման համակարգ
Լողավազանի մաքրման համակարգ
Լողավազանի մաքրման համակարգ
  Լողավազանի ջրի մաքրությունը առաջին հերթին Ձեր անվտանգության համար է: Gold’s Gym-ի լողավազանի ջրի ուլտրամանուշակագույն ճառագայթներով ախտահանման համակարգը միակն է ամբողջ Հայաստանում և ապահովում է կատարյալ արդյունք, որի շնորհիվ ջուրը միշտ ունի բյուրեղյա մաքրություն և հաճելի հոտ: Որո՞նք են Gold’s Gym-ի լողավազանի ջրի մաքրման և ախտահանման հիմնական փուլերը: Gold’s Gym-ի լողավազանը  ապահովում է ջրի  անընդհատ  շրջանառություն, որի շնորհիվ  օրվա ընթացքում ջուրը հինգ անգամ ամբողջությամբ մաքրվում է: Վեց հսկայական բալոնների օգնությամբ կատարվում է լողավազանի ջրի մեխանիկական մաքրումը, որի արդյունքում ջրից ամբողջությամբ հեռացվում են մազերը և այլ աղտոտվածությունները: Այնուհետև տարբեր մակարդիչների և քիմիական նյութերի օգնությամբ կատարվում է ջրի վերամշակում, որի արդյունքում ջրից հեռացվում են բոլոր օրգանական և ոչ օրգանական միացությունները: Gold’s Gym-ում լողավազանի ջրի ախտահանումը կատարվում է`
  • ջուրը քլորով հարստացնելով
  • ուլտրամանուշակագույն ճառագայթներով:
Ո՞րն է քլորով ախտահանման անհրաժեշտությունը: Ջրի քլորով ախտահանումը ամենատարածված մեթոդն է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում թե° խմելու ջրի, և թե° լողավազանների ախտահանման նպատակով: Այն հիմնված է քլորի և նրա միացությունների` մանրէները  ոչնչացնելու հատկության վրա:
Ո՞րն է ջրի ուլտրամանուշակագույն ճառագայթներով մաքրման համակարգը: Ջրի ախտահանման այս ձևը իրականացվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպերի օգնությամբ: Այս համակարգի օգտագործումը ունի երկակի առավելություն : Նախ ուլտրամանուշակագույն ֆիլտրերով անցնելիս միկրոօրգանիզմների 99.9 տոկոսը ամբողջությամբ ոչնչացվում է: Ջրի ախտահանման այս համակրգի շնորհիվ հնարավոր է ոչնչացնել նաև  այնպիսի կայուն պաթոգեն միկրոօրգանիզմներ, ինչպիսիք քլորով հնարավոր չէ, որոնք սակայն լուրջ խնդիրներ կարող են ստեղծել մարդու  օրգանիզմում: Եվ երկրորդ` ջրի ուլտրամանուշակագույն ախտահանման շնորհիվ հնարավոր է   չեզոքացնել քլորացված ջրի այնպիսի երկրորդական որակներ, ինչպիսիք են  քլորի  հոտը և համը, ալերգիկ ռեակցիաները և քթի և աչքերի գրգռվածությունը: Սրանք են ջրի ախտահանման ուլտրամանուշակագույն համակարգի հիմնական առավելությունները` 1. մաքուր և թարմ ջրի ապահովում 2. ջրի արդյունավետ և անվտանգ ախտահանում 3. հիվանդություն առաջացնող մանրէների ոչնչացում 4. խոչընդոտում սնկերի, բորբոսների և միկրոբների հայտնվելուն 5. քլորի և այլ քիմիական նյութերի օգտագործման նվազեցում 6. քլորի հոտի, ինչպես նաև մաշկի, քթի և աչքերի լորձաթաղանթի գրգռվածության վերացում 7. էկոլոգիական մաքրություն: Ավելին կարող եք իմանալ այս հղումով: Մեր լողավազանը միակ օլիմպիական լողավազանն է Հայաստանում, որն ունի 50 մետր երկարություն և 4.30 մետր է խորություն: Ջրի ջերմաստիճանը 28°C է: Լողավազանը բաց է ամեն օր առավոտյան 7.00-ից 23.00-ն, իսկ կիրակի՝ 10:00-ից 22.00: Լողավազանի և ջրային պարապմունքների մասին ավելին իմանալու համար կարող եք զանգահարաել մեզ 010 322010 համարով կամ ուղարկել էլ. նամակ info@www.goldsgym.am հասցեին:

Բաժանորդագրվեք մեր նորություններին