Մեր մասին

Խորհրդային Միության տարիներին Երեւանում կառուցվեց Օլիմպիական լողավազանը, որը հայաստանցիների ամենասիրելի վայրն էր: Խորհրդային Միության փլուզումից հետո լողավազանը փակվեց:

2002թ.-ին մի քանի գործարարներ որոշեցին միավորվել եւ վերականգնել լողավազանը: Սակայն լողավազանի վերականգնման նախագիծը ծավալուն ներդրումներ էր պահանջում, եւ ժամանակակից պահանջներին համապատասխանելու համար բազմաթիվ փոփոխությունների անհրաժեշտություն կար:Միջազգային շուկայի ուսումնասիրության արդյունքում որոշվեց պայմանագիր կնքել աշխարհի ֆիթնես ակումբների ամենամեծ ցանցի` Gold’s Gym-ի հետ:

2004թ.-ին վերակառուցման աշխատանքները սկսվեցին: «Ակվատուս» ընկերությունը ստանձնեց լողավազանի վերակառուցումն ու վերազինումը: Արդյունքում, վերակառուցված լողավազանը վերածվեց ժամանակակից եւ հիանալի մարզասրահի, որը Հայաստանում եւ Հարավային Կովկասում Gold’s Gym-ի առաջին ֆիթնես ակումբն է:

2008թ. օգոստոսին Gold’s Gym-ը դիմավորեց առողջ ապրելակերպը գնահատող ակումբի առաջին անդամներին՝ առաջարկելով ծառայությունների բազմազանություն: 2014թ. դեկտեմբերին Gold’s Gym-ը բացեց երկրորդ ակումբը քաղաքի կենտրոնում՝ ակումբի անդամներին առաջարկելով բարձրորակ ծառայություններ:

Մենք մեր ակումբի անդամներին փոխանցում ենք էներգիա, տրամադրում բարձրակարգ մարզասարքեր եւ տալիս ֆիթնեսի մասին գիտելիքներ՝ աջակցելով կյանքի կոչել իրենց անհատական ձգտումները: Մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ հասնել Ձեր ցանկալի արդյունքին:

Հիմնադրվելով 1965թ.-ին Քալիֆորնիայում՝ Լոս Անջելեսի Վենետիկ թաղամասում` Gold’s Gym-ը համալիր ծառայություններով մարզասրահների ամենամեծ ցանցն է ամբողջ աշխարհում եւ ընդգրկում է 700 մասնաճյուղ ավելի քան 30 երկրներում:

Gold’s Gym-ն առաջարկում է մարզումների` ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներ եւ ոլորտում առաջատար ֆիթնես ծրագրեր, այդ թվում` խմբային մարզումներ, անհատական մարզումներ, սրտանոթային համակարգին ուղղված վարժություններ սարքավորումների օգնությամբ, հեծանվավազք, պիլատես, յոգա: Ունենալով ավելի քան 3 միլիոն անդամ ամբողջ աշխարհում` Gold’s Gym-ն աջակցում է մարդկանց մարզումների օգնությամբ բացահայտել իրենց ներքին ուժը:

 

 

Աշխատանքային ժամեր

 

Ամիրյան

Երկուշաբթի – Ուրբաթ   6:30 – 23:00
Շաբաթ   6:30 – 21:00
Կիրակի   9:00 – 21:00

 

Կոմիտաս

Երկուշաբթի – Շաբաթ   6:00 – 23:00
Կիրակի   9:00 – 21:00

 

Ավան

Երկուշաբթի – Ուրբաթ   7:00 – 23:00
Շաբաթ   7:00 – 21:00
Կիրակի   9:00 – 21:00

 


Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները միշտ տեղյակ լինեն թարմ նորությունների և միջոցառումների մասին, ինչպես նաև ուղարկել ժամանակացույց ամիսը երկու անգամ:
Բայց մեզ հարկավոր է Ձեր էլ. հասցեն 🙂

Ոչ մի սպամ, մենք խոստանում ենք